211652_close_icon
views-count5261 դիտում article-date 20:28 31-10-2020

Ծնվել է Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին

Իջեւանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը հայտնում է. «Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա։ Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները բժշկի և Իջևանի ԲԿ-ի ադմինիստրացիայի կողմից։ Թող մեր նորածինը իր ծննդով խաղաղություն բերի մեր երկրին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր