211652_close_icon
views-count1022 դիտում article-date 21:10 31-10-2020

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ

Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում Շամպայնը գրել է, որ կարևորում է ԼՂ հակամարտությունում միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը: «Ես խոսել եմ Զոհրաբ Մնացականյանի հետ: Մենք առաջնահերթ կարևորություն ենք տալիս Ղարաբաղում կրակի դադարեցմանը, որպեսզի վերջ դրվի մարդկային կորուստներն ու տառապանքներին: Կարևոր առաջնահերթություններից է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վերիֆիկացիոն մեխանիզմների ստեղծումը: Արտաքին ուժերը պետք է մնան հակամարտությունից դուրս»,- գրել է Շամպայնը:

Նմանատիպ նյութեր