211652_close_icon
views-count3418 դիտում article-date 18:48 31-10-2020

Ռուբեն Ռուբինյան. Ի պատասխան ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա մեկնաբանության

ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ի պատասխան ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի այսօրվա [url=https://shamshyan.com/hy/article/2020/10/31/1169304/]մեկնաբանությանը[/url]՝ Սթափության հորդոր Հայաստանից Վարչապետ Փաշինյանը, հիմք ընունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը, ՌԴ նախագահին դիմում է ուղղել՝ խնդրելով սկսել անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը։ ՌԴ ԱԳՆ-ն, իր հերթին, արձագանքելով վարչապետի դիմումին՝ վերահաստատել է ՌԴ դաշնակցային պարտավորությունները ՀՀ նկատմամբ, և վարչապետի նշած խորհրդակցություններն արդեն սկսված են։ Այսինքն, եթե ասենք պարզ՝ վարչապետի դիմումին ի պատասխան ՌԴ ԱԳՆ-ն ասել է ԱՅՈ՝ բոլոր կետերով։ Բնականաբար, այս ամենը նախապես արվել է փոխադարձ համաձայնությամբ, և սա պետք է դիտարկել որպես կարևոր և հեռանկարային գործընթացների մեկնարկ՝ հրապարակային և ոչ հրապարակային դրսևորումներով։ Մեծարգո նախագահ, Այս պատերազմը մեր ժողովրդի պատմության ամենակարևոր ու որոշիչ դրվագներից է։ Եթե կուզեք՝ ամենակարևորը։ Սա նախկինում ունեցած ամբիցիաների դրսևորման, նախկինում հնչեցրած կարծիքների ճշմարտացիության ապացուցման տեղը և պահը չէ։ Սա լրջանալու պահն է։ Հաղթանակ մեզ»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր