211652_close_icon
views-count3842 դիտում article-date 19:00 31-10-2020

Ադրբեջանը շարունակում է ագրեսիան Արցախում, ոչնչացնում է խաղաղ բնակչությանը և կիրառում արգելված զենք․ Զոհրաբ Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը թվիթերյան իր [url=https://twitter.com/ZMnatsakanyan/status/1322504572498288640]էջում [/url]գրառում է կատարել Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի օգտագործման մասին, նաև գրառմանը կից տեսանյութ է հրապարակել։ «Ադրբեջանն այս անգամ ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զինատեսակների կիրառում»,– ասվում է անգլերենով արված գրառման մեջ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր