211652_close_icon
views-count18455 դիտում article-date 17:44 31-10-2020

Ամարասի Արթուր․ Մի քայլ հետ չենք գնացել, փառք Աստծո, այսօրվա դրությամբ 1 զոհ չունենք. ՖՈՏՈՌԵԵՊՈՐՏԱԺ, Aravot.am

«Կարմիր բերետներ» կամավորական ջոկատը Արթուր Ալեքսանյանի՝ Ամարասի Արթուրի հրամանատարությամբ Արցախում է։ [url=https://www.aravot.am/2020/10/30/1147976/?fbclid=IwAR22YhUvocnNxMeSMhtgeWA3rRpWvDtrmGkNWIDa8hR4ecvgjqA-U_ZP6pg]Aravot.am[/url]-ի հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ասում է․ «Կարմիր բերետ» ջոկատը ստեղծվել է 2016 թվականին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ իմ կոչով, իմ մարտական ընկերներին և ԱԱԾ վետերաններին՝ հատուկ մարտական ստորաբաժանումների մարտիկներին, որից հետո մենք շատ արագ կազմավորվել ենք և եկել առաջնագիծ։ Սկզբից Արցախի Մարտունի 2-ում եղանք՝ հարավում, հետո տեղափոխվեցինք հյուսիս՝ Հաթերքի ուղղությամբ։ Մենք բավականին հաջող մարտեր ենք վարել, և քառօրյայից հետո մենք մնացինք երկու ամիս և օգնեցինք, որ մեր դիրքերը բարելավվեն, երկրորդ պաշտպանական գիծ օգնեցինք ստեղծվեց Հաթերքի շրջանում։ Եվ այդպես մնացինք կիսաքնած վիճակում՝ կապ պահելով իրար հետ, տոնական օրերին հավաքվելով, միմյանց շնորհավորելով, կիսվելով մեր բոլորիս անձնական հաջողություններով, այսպես մնացել էինք իրար հետ կապի մեջ»։ Փառք Աստծո, այսօրվա դրությամբ մեկ հոգի զոհ չունենք, վեց թեթև վիրավոր ունենք, և դա հեշտ չէր ստացվել մեզ մոտ․ դա արդյունքն է մեր հրամկազմի, մեր սպայակույտի շնորհքն է, որոնք շատ խիստ ձևով հետևում են բոլոր կանոններին, որով մենք մեր զինվորների անվտանգությունը պետք է ապահովենք։ Մանրամասները՝ [url=https://www.aravot.am/2020/10/30/1147976/?fbclid=IwAR22YhUvocnNxMeSMhtgeWA3rRpWvDtrmGkNWIDa8hR4ecvgjqA-U_ZP6pg]Aravot.am[/url]-ում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+

Նմանատիպ նյութեր