211652_close_icon
views-count54444 դիտում article-date 17:09 31-10-2020

Պուտինն ամենայն անկեղծությամբ ընդամենն ասել է՝ պատրաստ եմ ապահովել ՀՀ անվտանգությունը, բայց ԼՂ հարցը ձեր փոխարեն լուծողը չեմ․ Լևոն Տեր-Պետրոսյան

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին և ՌԴ ԱԳՆ-ի արձագանքին։ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Ilur.am կայքում հրապարակված արձագանքը ներկայացնում ենք ստորև․ «Նիկոլը խնդրագիր է ուղարկել Վլադիմիր Պուտինին։ Պուտինը դրան պատասխանել է ՌԴ ԱԳՆ խողովակով։ Չե՞ք հասկանում, թե նա ինչ է ասել։ Եթե սա էլ չեք հասկանում, ապա վա՜յ մեզ։ Պուտինն ամենայն անկեղծությամբ ու պարկեշտությամբ ընդամենն ասել է․ Պարտավորված և պատրաստ եմ ապահովելու Հայաստանի լիակատար անվտանգությունը, բայց վերջապես հասկացե՛ք, ես Ղարաբաղի հարցը, ձեր փոխարեն, լուծողը չեմ»։

Նմանատիպ նյութեր