211652_close_icon
views-count5430 դիտում article-date 14:13 31-10-2020

«Ադրբեջանն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները». Փաշինյանը՝ Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Ադրբեջանի կողմից այսօր վաղ առավոտից Շուշիի և Ստեփանակերտի դեմ հարվածներին: «Չնայած խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքները չթիրախավորելու մասին ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը վաղ առավոտից վերսկսեց Շուշիի և Ստեփանակերտի ռմբակոծությունը: Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր ստանձնած պարտավորությունները, իսկ Արցախի խաղաղ բնակչությունը նրա հիմնական թշնամին և թիրախն է»,- նշել է Փաշինյանը։ Մինչդեռ ավելի վաղ հայտարարվել էր, որ Բաքուն և Երևանը Ժնևում կայացած հանդիպման ընթացքում խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել: Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր