211652_close_icon
views-count27797 դիտում article-date 10:17 31-10-2020

Ազատը հավերժացավ՝ միշտ բարձր պահելով ու անդավաճան մնալով իր ամենանվիրական արժեքներին՝ ազատությանն ու հայրենիքին

Ազատավանցի Ազատը անմահացավ. Ազատ Հովհաննիսյանը ծնվել է 1996 թվականին Ազատավան գյուղում, 2014-2016 թվականներին ժամկետային զինվորական ծառայության էր անցել ՀՀ Պաշտպանության նախարարության զինված ուժերում։ Ավարտելով ժամկետային զինվորական ծառայությունը՝ ընդունվել էր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ։ 2019 թվականին ավարտել էր և ծառայությունը շարունակում էր ՀՀ ՊՆ Զինված ուժերում, որպես լեյտենանտ։ Ազատը հավերժացավ՝ միշտ բարձր պահելով ու անդավաճան մնալով իր ամենանվիրական արժեքներին՝ ազատությանը և հայրենիքին։

Նմանատիպ նյութեր