211652_close_icon
views-count6215 դիտում article-date 09:23 31-10-2020

Որ դեպքում կորոնավիրուսով հիվանդները բուժում կստանան բժշկական կենտրոններում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Պատերազմի երկրորդ ճակատում իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Հայաստանում անցած մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2398 նոր դեպք: Այսպիսով, մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 87432 դեպք, որոնցից 54316-ը` առողջացած, 1300-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31458 պացիենտ: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոստովանել էր, որ մինչև այժմ մահճակալների ավելացման աշխատանքներ են կատարում՝ ասելով, թե այս պահին առկա է 2315 սովորական մահճակալ և 281 վերակենդանացման մահճակալ, այսինքն՝ դա մոտավորապես 2600 մահճակալ է, և դրանք կավելանան առավելագույնը ևս 200-ով: Եվ, ահա, ստացվում է՝ ընդհանուր թիվը կանգ է առնելու 2800-ի վրա այն դեպքում, երբ վերջին օրերին ամեն օր կորոնավիրուսի նոր 2000-ից ավել դեպք է արձանագրվում. իսկ ի՞նչ պետք է անեն այդ հիվանդները: Պարզվում է՝ կորոնավիրուսով վարակվածները կարող են բժշկական կենտրոններում բուժումներ ստանալ միայն բացառիկ դեպքերում, իսկ դա էլ իր հերթին ենթադրում է Առողջապահության նախարարության հրամանի առկայությունը: Այսինքն՝ միայն նախարության հրամանով և հատուկ դեպքերում կորոնավիրուսով վարակակիրները կարող են իրենց բուժումը ստանալ բժշկական կենտրոններում, հակառակ դեպքում, իրենց գլխի ճարը պետք է տեսնեն անձամբ՝ տանը բուժում ստանալով: Եվ սա ամենևին էլ չի նշանակում, թե բժշկական կենտրոններում իրապես բուժում կստանան այն մարդիկ, որոնք գտնվում են ծանր վիճակում կամ ունեն դրա կարիքը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր