211652_close_icon
views-count24877 դիտում article-date 23:16 30-10-2020

Թշնամին Շուշիում կրած ջարդուխուրդից հետո էլ չի համարձակվի․ Կոմանդոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դրանք թշնամու պատրաստված հատուկ ջոկատներ են, որոնք անցել են որոշակի տարածքներ, սարերով, ջրերով, մոտեցել են մեր Շուշիին: Այս մասին [url=https://www.1in.am/2848989.html?fbclid=IwAR0x_5cftXD_G_P4z_6xBdJAbUaEuHCu1GB0iVeQnVOPx4v4FRGxt3NSfwE]«Առաջին լրատվական»-[/url]ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է: «Ես մեր հաղթանակի առումով շատ հանգիստ եմ: Իրենք աղվեսների պես անցել են, հասել են մեր սիրելի Շուշիին: Այդ ուժերը կանգնել են մեր դեմ, խնդրել են մարդ ուղարկել, որպեսզի հարձակվեն մեզ վրա: Բայց դրա համար իրենք 3-4 անգամ ավելի շատ ուժ պետք է ունենան: Դա իմ կարծիքը կամ իմ կամքը չի, դրանք զինվորական օրենքներ են: Զինվորական օրենքները ցույց են տալիս, որ մի փոքր ուժ դիմադրի իրենց, մի փոքր ուժ ձախից անցնի, մի փոքր ուժ էլ հետևից անցնի և ամբողջությամբ 100 տոկոսով կարող էին բոլորին ջախջախել, ոչ թե միայն 200-ին»,-ասաց Կոմանդոսը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր