211652_close_icon
views-count56927 դիտում article-date 22:48 30-10-2020

Ադրբեջանի ԶՈՒ-ն հրետակոծել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը

Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկատվություն չունեմ, բայց այս ուղղությամբ այսօր մարտական գործողություններ եղել են և Ադրբեջանի զինված ուժերի հրետանային միջոցներից կրակ արձակվել է, կան կոնկրետ հետևանքներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր