211652_close_icon
views-count2780 դիտում article-date 17:24 30-10-2020

Գեղարդ Մուսասին չեմպիոնական հաղթանակը նվիրել է Հայաստանին. Sport.News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոլանդիայում բնակվող MMA-ի հայ մարտիկ Գեղարդ Մուսասին բրազիլացի Դուգլաս Լիմայի հետ մենամարտում տարած հաղթանակը նվիրել է Հայաստանին, հայտնում է [url=https://sport.news.am/arm/news/116154/gexard-musasin-chempionakan-haxtanaky-nvirel-e-hayastanin.html]Sport.News.am[/url]-ը: «Ցանկանում եմ հաղթանակս նվիրել իմ երկրին, որն այժմ պատերազմի մեջ է: Հայաստան, սիրում եմ ձեզ եղբայրներ, քույրեր, ձեզ հետ եմ, մեր սրտի մեջ եք, մեր աղոթքներում եք: Հուսով եմ, որ շուտով խաղաղություն կլինի»,- մենամարտից հետո ասել է Մուսասին: Հիշեցնենք, որ 35-ամյա Մուսասին հաղթանակ է տարել մրցավարների որոշմամբ և նվաճել է Bellator-ի միջին քաշային կարգի չեմպիոնական գոտին, որը թափուր էր: Նախկին չեմպիոն, ամերիկացի Ռաֆայել Լովատոն առողջական խնդիրների պատճառով ժամանակավորապես ավարտել է կարիերան:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր