211652_close_icon
views-count27846 դիտում article-date 09:36 30-10-2020

Էրդողանը որոշել է «կռվել մինչև վերջին ադրբեջանցին»․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանյան քաղաքագետ Եվգենի Սատանովսկին Թուրքիայի նախագահ Էրդողանի նկրտումները վերլուծելիս իր ելույթներում մի քանի անգամ տվել է այն բնորոշումը, թե Էրդողանը որոշել է «կռվել մինչև վերջին ադրբեջանցին»: «ՀՀ»-ն խոսել է ռազմական ու տնտեսական այն քաղաքականության մասին, որի միջոցով Անկարան շարունակում է Բաքվի գաղութացումը: Ուրեմն՝ երբ է լինելու այդ «վերջին ադրբեջանցու» այն կարմիր գիծը, որին հասնելով Ալիևը կարող է թույլ տալ իրեն՝ Էրդողանին չլսելու «համարձակությունը»: Դա հասկանալու համար նախ պետք է փորձենք ստանալ Ադրբեջանի՝ պատերազմական այս օրերին տնտեսական վիճակի բնութագիրը: Ամեն դեպքում, արհեստածին այս պետությունը նավթագազային երակով է սնվում, և նույնիսկ այս օրերին եկամուտներից զուրկ չէ: Բայց չկա խնդիր, որ լուծում չունենա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր