211652_close_icon
views-count63852 դիտում article-date 19:45 29-10-2020

Արտակարգ դեպք Արարատի մարզում. նոր կառուցվող շինության բետոնե պարիսպները փլվել են, 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի 26 փողոցի կիսակառույց տներից մեկում փլուզում է տեղի ունեցել, և կան վիրավորներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ Մինչ փրկարարների ու ոստիկանների ժամանումը, նշված վայրից 3 հոգի տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում ավագ հետաքննիչ Հովհաննես Հալաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածերի և կիսակառույց շինության սեփականատիրոջ ինքնությունը։ Օպերատիվ գործած բժիշկների շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Կամո Ցուցուլյանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր