211652_close_icon
views-count1999 դիտում article-date 18:20 29-10-2020

«Նիցցան» և Վիեյրան ցավակցություն են հայտնել Նիցցայի եկեղեցու մոտ ահաբեկչության զոհերի առթիվ

«Նիցցան» և թիմի գլխավոր մարզիչ Պատրիկ Վիեյրան ցավակցություն են հայտնել՝ Նիցցայի եկեղեցում երեք հոգու սպանության առթիվ: ««Նիցցան ցնցված է և մտահոգված՝ այս առավոտյան Նիցցայի կենտրոնում հարձակումից հետո: Մեր բոլոր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են», նշված է ակումբի հաղորդագրության մեջ: Այսօր Եվրոպայի Լիգայում «Հապոելի» հետ խաղին «Նիցցայի» խաղացողները դուրս կգան սգո ժապավեններով: Խաղը կսկսվի մեկ րոպե լռությամբ: Հիշեցնենք՝ հարձակումը տեղի էր ունեցել տեղի ժամանակով առավոտյան 9։00-ի սահմաններում՝ Նիցցայի Նոտր Դամ եկեղեցու մոտ։ Դանակահարության հետևանքով զոհերի թիվը 3-ն է: Զոհերի շարքում գտնվող մի կին գլխատվել է։ Կասկածյալին ձերբակալել են հարձակումից կարճ ժամանակ անց։ Դեպքի վայր ժամանած Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոսին տեղի ունեցածն անվանել է «իսլամական ֆաշիզմ» և հայտարարել է, որ այս ամենը նման է ահաբեկչական հարձակման։ Քաղաքապետը նաև հայտնել է, որ հարձակվողը անդադար կրկնել է «Ալլահու աքբար»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր