211652_close_icon
views-count416147 դիտում article-date 15:53 29-10-2020

Ջաբրայիլում բեկորային վնասվածք ստացած զինվորը ոչնչացրել է թշնամու 2 տանկ, 1 ՀՄՄ ու մի քանի կիլոմետր անցնելով, վիրավոր ընկերոջը դուրս է բերել անվտանգ վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այս պահին ամեն զինվոր հերոս է ու իր մեջ կրում է հերոսական պատմություն։ Այս բառերը այսօր կարող ես լսել ցանկացած հայ ծնողի շուրթերից: Ամեն մի զինվոր իր հերոսական քայլով կերտում է մեր վաղվա ապագան, որի համար շատերը նահատակվում են, իսկ շատերն էլ վիրավորվում: Հրետանավոր, շարքային Վահե Մինասյանը իր ծառայությունը անցել է Արցախի Հանրապետությունում: Պատերազմի առաջին օրվանից եղել է Մեխակավանում ( Ջաբրայիլ) ու առաջին օրվանից իր զինակից ընկերների հետ կենացմահու պայքար է տվել թուրք –ադրբեջանական, այնուհետև նրանց միացած վարձկան ահաբեկիչների դեմ: Վահեն կարճ ժամանակում աչքի է ընկել իր խիզախությամբ, իսկ ռազմական գործողությունների ժամանակ ոչնչացրել է թշնամու 2 տանկ և 1 ՀՄՄ: Նա մի քանի կիլոմետր անցնելով, կարողացել է վիրավոր ընկերոջը դուրս բերել անվտանգ վայր, որից հետո իր զինակից ընկերների հետ նոր գրոհ են ձեռնարկել, որի ժամանակ ուսի մասում ստացել է բեկորային վնասվածք: Վահեին հասցրել են հիվանդանոց ու նրան առաջինը բուժօգնություն են ցուցաբերել Սիսիանի բժիշկները, ապա տեղափոխվելով «Շենգավիթ» բժշկական կենտրոն, նրա բուժմամբ զբաղվել է բժիշկ Արտաշես Գևորգյանը, ում արդեն Վահեն անընդհատ դիմում է, ասելով. «Բժիշկ ջան, շուտ բուժեք, որ գնամ հասնեմ զինակից ընկերներիս, սպաներին, քանի որ մեր պայքարը արդար է, մենք պայքարում ենք մեր հող ու ջրի, մեր ծնողների անվտանգ ապրելու համար»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր