5465 դիտում
13:29 29-10-2020
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է. խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը. Կարմիր խաչ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը թվիթերի իր միկրոբլոգում գրել է.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ մասին են ազդարարում վերջին իրադարձությունները։
Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը:
Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։
Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին:
Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել:
Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
922 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
532 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
358 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը