211652_close_icon
views-count1794 դիտում article-date 10:47 29-10-2020

Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ. ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կարող է պատճառ դառնալ ոչ միայն մարդկային կորուստների, բազմաթիվ ավերածությունների, այլև հոգեբանական խնդիրների։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Սողոյանն իր խորհուրդներով կիսվել է լրագրողի ու քաղաքացիների հետ առցանց հանդիպման ժամանակ։ [b]Ի՞նչ չանել պատերազմական իրավիճակում[/b] Մասնագետ Սողոյանի կարծիքով՝ պետք չէ կարդալ, լսել չճշտված տեղեկատվություն, մտքում վատ երևույթներ, հրեշներ ստեղծել, հետո էլ այդ հրեշներից վախենալ ու ընկնել դեպրեսիայի մեջ, չկարողանանալ գործ անել։ «Կարևոր է սեփական վախերը, հույզերն ընկալել այնպես, ինչպես կան, լրացուցիցչ չվախենալ սեփական վախերից, բոլորս մարդ ենք, կարող ենք վախենալ, կան իրավիճակներ, որ վախը նույնիսկ օգտակար է։ Պարզապես պետք է կարողանանք կառավարել մեր վախերը»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ այդ դեպքում ներկայացվող տեղեկատվությունը ավելի դժվար ենք ընկալում, քան այն դեպքում, երբ մտքում շարունակ վախենալու իրավիճակներ չենք ստեղծում։ [b]Ինչպե՞ս շփվել վիրավոր զինվորների հետ[/b] Ինչպես նշեց Սողոյանը, չկա այսօր որևէ վիրավոր զինվոր, որը պառկած է հիվանդանոցում և չի ստանում հոգեբանական աջակցություն։ Մարտական գործողությունների առաջին օրվանից մասնագետներն աշխատում են։ Կան մարդիկ, որ պատմելիս թեթևանում են, մարդիկ էլ կան՝ հակառակը։ Նույնը նաև Արցախից այստեղ տեղափոխված ընտանիքների դեպքում։ Կարելի է չեզոք հարցեր տալ ու հասկանալ․ մեկը սիրում է, որ իրեն կարեկցում են, մյուսը կարող է դա չընդունել։ Ինչպես հավելեց Արմեն Սողոյանը, այսօր մասնագետները կամավորության սկզբունքով պատրաստ են օգնություն տրամադրել նաև այդ ընտանիքներին ու հատկապես այն մարդկանց, որոնք այս օրերին զինվոր են կորցրել։ Դժվար է բոլոր ընտանիքներին գտնել, սակայն կարիք ունեցողները կարող են զանգահարել 060 83-47-77 հեռախոսահամարով։ «Մի՛ մնացեք ձեր վշտի հետ մենակ, ամբողջ ժողովուրդը, մեր մասնագետները ձեր կողքին են»,- խոսքն ուղղեց զինվոր կորցրած ընտանիքներին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր