211652_close_icon
views-count402 դիտում article-date 10:36 29-10-2020

Պետք է լրջորեն դիտարկվեն պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ. Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ես չորս օր անցկացրել եմ Հայաստանում խորհրդարանական անդամների մեծ պատվիրակության հետ: Մենք հնարավորություն ունեցանք մեր աջակցությունը ցույց տալու Հայաստանին և Արցախի ժողովրդին»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր այցի տպավորությունների մասին կիսվեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Դանիել Ղազարյանը (Danièle Cazarian): Նշենք, որ նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջնորդած «Առաջ Հանրապետություն» խմբակցության պատգամավորներից է: Ֆրանսիացի պատգամավորները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի և Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարներին, խորհրդարանի անդամներին: «Մենք այցելել ենք «Էրեբունի» հիվանդանոց, տեսել ծանր վիրավոր զինվորներին: Նրանց վնասվածքները վկայում են, որ արգելված զինատեսակ է օգտագործվել, ինչպիսին են կլաստերային փամփուշտները, ինչը միջազգային իրավունքի բացահայտ խախտում է: Քաղաքացիական բնակչության կանխամտածված թիրախը ևս ադրբեջանական ուժերի կողմից ռազմական հանցագործություններ են»,- նշեց նա: Պատգամավորի խոսքով՝ հաշվի առնելով Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունները՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն առաջընթացի միակ ճանապարհն է: «Ես անկեղծ հույս ունեմ, որ եվրոպական շատ երկրներ, այդ թվում ՝ Ֆրանսիան, հետևելու են դրան: Պետք է լրջորեն դիտարկվեն նաև պատժամիջոցները Ադրբեջանի և Թուրքիայի դեմ»,- հավելեց նա: Պատգամավորն ընդգծում է՝ Բաքուն քննադատել է իրենց՝ Հայաստան այցը, քանի որ նրանք չեն ցանկանում, որ ճշմարտությունը տեսնեն և հաղորդեն Եվրոպային»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր