211652_close_icon
views-count3322 դիտում article-date 23:30 28-10-2020

Հայ-Ռուսական համալսարանի աշխատակիցները, ուսանողները և շրջանավարտները հանգանակել են 5 մլն 202 հազար ՀՀ դրամ

Հայ-Ռուսական համալսարանի պրոֆեսորադասախոսական և ադմինիստրատիվ կազմի, ինչպես նաև համալսարանի ուսանողների ու ՀՌՀ-ի Շրջանավարտների ակումբի ջանքերով կամավորության սկզբունքով ընթացիկ ամսում հավաքագրվել է 5.202.450 ՀՀ դրամ գումար։ Այն կուղղվի Արցախից Երևան ժամանակավորապես տեղափոխված ընտանիքների կարիքներին և Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հանգանակությունները կամավորության սկզբունքով կրելու են ամենամսյա բնույթ։ Հիշեցնենք նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը սեպտեմբերի 29-ին 2.000.000 ՀՀ դրամ էր նվիրաբերել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին: [b]ՀՌՀ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր