211652_close_icon
views-count2059 դիտում article-date 11:25 28-10-2020

Ադրբեջանը թիրախավորել է Շուշին. տուժածներ չկան

Ադրբեջանը թիրախավորել է Արցախի բերդաքաղաք Շուշին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ «Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։ Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը նորից կրակ է վարել։ Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում են ԱԻ ՊԾ-ից։

Նմանատիպ նյութեր