211652_close_icon
views-count1980 դիտում article-date 09:27 28-10-2020

ՄԽ համանախագահ երկրները պետք է գործուն լուծումներ առաջարկեն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Խախտելով հրադադարի երրորդ պայմանավորվածությունը՝ թուրքական դաշինքը իր համար լուծում է նաև մեկ այլ խնդիր՝ փորձում է արժեզրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելությունն ընդհանրապես: Այդ քայլով թշնամին առաջ է տանում պատերազմի հենց մեկնարկին ունեցած իր հիմնական նպատակը՝ Թուրքիային ներգրավել բանակցային գործընթացներում: Ադրբեջանին թույլ չտալով գնալ զինադադարի՝ Թուրքիան համաշխարհային հանրությանը և համանախագահներին ասում է, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ պատերազմական գործողությունները դադարեցնել: Հրադադարի հաստատման նախորդ երեք փորձերը փորձագիտական շրջանակներում համապատասխան եզրահանգումների բերեցին: Այսօր այդ համայնքում ավելի շատ է շրջանառվում այն կարծիքը, որ առանձին երկրների կողմից հրադադար հաստատելու գործողություններն անարդյունավետ են և Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է միասնական ջանքեր գործադրեն ու գործուն լուծումներ առաջարկեն պատերազմը կանգնեցնելու համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր