211652_close_icon
views-count8041 դիտում article-date 20:40 27-10-2020

Թրքամետ խմբավորման սիրիացի գրոհայինը սաուդական հեռուստատեսությամբ պատմել է, թե ինչպես են իրենց հավաքագրել Ղարաբաղ ուղարկելու համար

[url=https://www.tert.am/am/news/2020/10/27/Syrian-fighter/3428772?fbclid=IwAR0f0wf6_-XRraVMEOLbXnTl2RXImwHmDdr9OlD8RVMEgF88CleQUnpnuns]Tert.am[/url]-ը գրում է. Թրքամետ «Սուլթան Մուրադ» խմբավորման կազմում ընդգրկված սիրիացի գրոհայինը Ամին Իմադ աս-Սաիդը սաուդական «Ալ-Հադաս» հեռուստաալիքի եթերում պատմել է, որ սիրիացի գրոհայիններն Ադրբեջանի կողմից կռվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գտում: Ինչպես հաղորդում է EADaily-ն, սիրիացու խոսքով՝ գրոհայիններին հավաքագրում են տարբեր սիրիական խմբավորումներից: Նրանց հազարներով Թուրքիայով տեղափոխում են Ադրբեջան: «Հավաքագրողները հետևյալ պայմաններն են առաջարկում. «գործուղումը» տևում է 3 ամիս, պարգևատրումը կազմում է ամսական 2000 դոլար: Լիբիա պատերազմի մեկնողներին 1500 դոլար էր առաջարկվում, իսկ «ծառայության» ժամկետը վեց ամիս էր»»,- համեմատականներ է տարել աս-Սաիդը: Նա պատմել է, որ վարձկանները մեծ կորուստներ են կրում Ղարաբաղում հայ զինվորների դեմ մարտերում: Վերջինս հայտնել է, որ նախքան «Սուլթան Մուրադ» խմբավորման կազմում ընդգրվելը նախապատրաստում էր անցել սիրիական Աֆրինում՝ թուրք մասնագետների ղեկավարության ներքո: Այն ժամանակ նա ամսական 350 թուրքական լիրա (45 դոլար) աշխատավարձ է ստացել:

Նմանատիպ նյութեր