211652_close_icon
views-count20445 դիտում article-date 19:20 27-10-2020

Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից ԱՀ Մարտունու շրջանի Ննգի գյուղում վիրավորվել է 3 կին. Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված տեղեկության համաձայն՝ Ադրբեջանը շարունակում է հրթիռահրետանային միջոցներով թիրախավորել Արցախի խաղաղ բնակավայրերը: Ճշտված տեղեկություններով կեսօրին Ադրբեջանը կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծել է Մարտունու շրջանի Ննգի գյուղի բնակելի հատվածները, որտեղ ապաստանել էին մի շարք այլ համայնքներից ժամանակավորապես տեղահանված քաղաքացիական բազմաթիվ անձինք: Հարվածի հետևանքով երեք կին վիրավորվել է, ինչպես նաև ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների ևս: Հաշվի առնելով, որ տվյալ համայնքի մոտ առկա չէ որևէ ռազմական օբյեկտ, ինչպես նաև խիտ բնակեցված հատվածում կիրառվել է ազդեցության լայն շառավղով արգելված կասետային հրթիռ՝ ակնհայտ է, որ ադրբեջանական զինված ուժերը հանցավոր դիտավորություն ունեին թիրախավորելու հենց քաղաքացիական բնակչությունն ու օբյեկտները: Մարդու իրավունքների պաշտպանը դիմում է միջազգային հանրությանն ու իրավապաշտպան կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Արցախի ժողովրդի նկատմամբ ադրբեջանական վայրագությունները պատշաճ արձագանքի արժանացնելու և դադարեցնելու ուղղությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ադրբեջանական կասետային հրթիռի հարվածից Ննգի գյուղում վիրավորվել է երեք կին. Արցախի Մարդու իրավունքների...

Опубликовано Արցախի Մարդու իրավունքների պաշտպան / Artsakh Ombudsman Вторник, 27 октября 2020 г.

Նմանատիպ նյութեր