211652_close_icon
views-count6688 դիտում article-date 14:53 27-10-2020

Քննչական կոմիտեն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է ռազմագերի Էմին Բախշալիևի հարցաքննության տեսանյութը։ «Ես ինձ լավ եմ զգում: Օրվա ընթացքում 3 անգամ կերակուր ու ջուր են տալիս, առողջական վիճակս լավ է։ Այստեղ ինձ լավ են վերաբերվում, բռնության չեն ենթարկում, չեն խոշտանգում։ Ձախ ոտքից վիրավոր եմ։ Ամեն օր վերքս մշակում են, վիրակապս փոխում են»,-պատմում է ադրբեջանցի ռազմագերի Էմին Բախշալիևը: Նա նաև հայտնում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան 2020թ. համատեղ զորավարժություններից են անցկացրել, որից հետո թուրքական ԶՈւ-ն մնացել է Ադրբեջանում։ Թուրքիայից ժամանած մասնագետներն իրենց սովորեցրել են լեռներում մարտ վարել։ Ռազմագերին նաև հաստատել է, որ արցախյան մարտերում կիրառվել են թուրքական ու իսրայելական ԱԹՍ–ներ, որոնք կառավարվել են թիկունքից, իսկ կոնկրետ ովքեր են կառավարել, տեղյակ չէ։ Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր