211652_close_icon
views-count292 դիտում article-date 14:43 27-10-2020

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտներին հասցված վնասները հոկտեմբերի 26-ի դրությամբ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: [img]https://st0.shamshyan.com/editor/0947555001603795016125443.jpg[/img] Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը, մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը արական, իսկ 19-ը` իգական սեռի քաղաքացիներ են: Արցախի Հանրապետության 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ: Մանրամասները ներկայացված են կից տեղեկապատկերներում:

Նմանատիպ նյութեր