211652_close_icon
views-count5218 դիտում article-date 14:06 27-10-2020

Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելը, ասեք ես էլ իմանամ. Արամ Սարգսյանը՝ փոխզիջումների մասին

Մեր բոլոր իշխանություններն էլ խնդիրը տեսել են փոխզիջումների մեջ, ուղղակի Ադրբեջանն ամեն անգամ, երբ այդ փոխզիջումը եղել է, եկել մի քիչ ավելին է ուզել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե մենք պատրաստ ենք անգամ ցավոտ փոխզիջումների: «Հիմա Ադրբեջանն ուզում է կամ ամբողջը, կամ ոչինչ: Վարչապետի ասածը դա էր: Ինքն ասում էր, որ ինքը պատրաստ է փոխզիջման, ինքը պատրաստ է պատերազմը կանգնեցնելուն, բայց Ալիեւն ուզում է ամբողջը: Եթե կա ուրիշ ելք, բացի կռվելը, ասեք ես էլ իմանամ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ չափի փոխզիջումների մասին է խոսքը, դրա համար պետք է բանակցության մեջ լինես, պետք է իմանաս իրենք ինչ են ասում, եռանախագահողներն ինչ են ասում, առաջարկություններն ինչ նրբություններ ունեն, խաղաղապահներն ինչպիսի ուժեր են, ինչ ձեւով են կանգնում՝ խնձորաձեւ, ժապավենաձեւ, Հայաստանի սահմանով, մենակ Արցախի սահմանով, ի՞նչ ժամկետներում: Որ ասում են սատանան նրբությունների մեջ է, դա իսկապես այդպես է: Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխանեմ, այդ հարցը պատասխանը ԱԳՆ-ի ու վարչապետի մոտ է»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր