211652_close_icon
views-count2122 դիտում article-date 16:22 27-10-2020

Ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը. Սերժ Սրապիոնյան

Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, եւ իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը։ «Ժողովուրդն ուրիշ ի՞նչ պիտի աներ, որ բավարար չափով «թասիբ» ունենար Դարձյալ ստիպված եմ գրում։ Եվ չեմ խոսելու հայտնի «լայվի» մասին։ Այդ մասին ամենատարբեր մոտեցումներով համացանցում քննարկումներ են տեղի ունենում։ Ուզում եմ ուղղակի հասկանալ՝ ժողովուրդն այս աննախադեպ պատերազմում անում է անկարելին՝ Հայրենիքի զոհասեղանին դնելով անգնահատելին՝ իր ու իր զավակի կյանքը, իր արյունը։ Տալիս է անտրտունջ, լուռ ցավով, ատամները սեղմած, նաեւ ապավինելով «Մահ իմացեալ անմահութիւն է» իր հազարամյա ԱԶԳԱՅԻՆ ու քննություն բռնած կենսափիլիսոփայությանը։ Մյուս, ավելի պակաս նշանակության զոհողությունների մասին՝ գումար, առաջին անհրաժեշտության ապրանքներ եւ այլն, չեմ ասում։ Դա շատ ակնհայտ է, ինչպես նաեւ Մարտնչող Ոգին է աերկբայելի։ Չէ, իսկապե՛ս, ուրիշ ի՞նչ պիտի դեռ տա իր Հայրենիքին Հայ Մարդը, որ դեռ չի տվել։ Հարցս քաղաքական ենթատեքստ չունի, եւ իսկապես ուզում եմ հասկանալ՝ կա՞ արդյոք այս մոլորակի վրա մի այլ ժողովուրդ, որ կարող է իր երկրին ավելին տալ, քան տալիս է մեր Ժողովուրդը»,- գրել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր