211652_close_icon
views-count30673 դիտում article-date 11:04 27-10-2020

Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Nissan Sentra-ն ու ВАЗ 2115-ը. Nissan-ի 14-ամյա և անչափահաս 2 ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Մասիս-Չարբախ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Սիփանիկ գյուղի բնակիչ՝ 32-ամյա Սահակ Օհանյանի վարած ВАЗ 2115 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 14-ամյա Արտյոմ Դաբաղյանի վարած Nissan Sentra մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ա. Դաբաղյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 14-ամյա Արսեն Արսենյանն ու 15-ամյա Մանվել Սողոմոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապտ Հարությունյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենանրը տեղափոխվեցին ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր