211652_close_icon
views-count564 դիտում article-date 10:29 27-10-2020

Մի՛ վտանգեք մեր զինվորների կյանքը, մի՛ կիրառեք սմարթֆոններ. ՊԲ-ի կոչը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չնայած Հայաստանի ՊՆ-ի կողմից բազմիցս հնչեցված նախազգուշացումներին, սկսել են արձանագրվել դեպքեր, երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին իրենց հարազատները սմարթֆոններ են ուղարկում: Այս մասին հաղորդագրություն եւ տեսանյութ է տարածել ՀՀ ՊՆ-ն: Հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Եվս մեկ անգամ համոզիչ կերպով կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման քայլերից եւ կտրականապես բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունն ու առավել եւս կիրառումը: Նշենք, որ ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է թիրախավորել նրանց: Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ անօդաչու թռչող սարքի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը եւ հենց նույն սարքով էլ իրականացնել օգտատիրոջ թիրախավորումը: Հետեւաբար երբ մարտական գործողությունների գոտում գտնվողներին սմարթֆոն եք ուղարկում, ինքնաբերաբար վտանգում եք նրա եւ իր զինակիցների կյանքը: Մեկ անգամ եւս կոչ ենք անում կտրականապես բացառել նաեւ մարտական գործողությունների մասին ցանկացած տիպի քննարկումները բջջային կապի միջոցով: Միշտ հիշեք, որ այդ խոսակցությունները հեշտությամբ կարող են գաղտնալսվել հակառակորդի կողմից եւ այդ պարագայում նույնպես կարող են թիրախավորվել մեր զինծառայողները: Օգնենք բանակին անել իր գործը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր