211652_close_icon
views-count618 դիտում article-date 09:13 27-10-2020

Դեկտեմբերին պարզ կլինի COVID-19-ի դեմ պատվաստանյութի արդյունավետությունը․ Էնթոնի Ֆաուչի․ «Ամերիկայի ձայն»

BBC լրատվականի հետ հարցազրույցում ԱՄՆ-ում ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետ Էնթոնի Ֆաուչին անդրադարձել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի թեմային: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5636457.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Պատասխանելով ընտրչարշավի ժամանակ նախագահ Թրամփի այն պնդմանը, որ մինչև տարեվերջ պատվաստանյութը հասանելի կլինի ամերիկացիների համար, Ֆաուչին ասել է,- «Դեկտեմբերի սկզբին պարզ կլինի, թե արդյո՞ք COVID-19-ի դեմ պատվաստանյութն անվտանգ է ու արդյունավետ»: Ֆաուչին նաև ընդգծել է, որ համատարած օգտագործման համար պատվաստանյութը հասանելի չի լինի առնվազն նախքան 2021-ի տարեվերջ: ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացել է առնվազն 225 հազար մարդ:

Նմանատիպ նյութեր