9625 դիտում
20:19 26-10-2020
Փաշինյանն ԱՄՆ-ից արձագանք է ակնկալում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հարցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարձագանքեն Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանը՝ մատնանշելով, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը և ինչ հետևանքներ են լինելու հրադադարը խախտողի համար: [url=https://armenpress.am/arm/news/1032825/?fbclid=IwAR2eKuGtoSmD9112tSO1UdVfbESj8aekzbH6dCO-HzmdS4nNBMAq8E3tLi8]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հոկտեմբերի 26-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:
«Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել: Պետք է իմանաք, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հրադադարը պահպանվի: ՊԲ-ն առավոտից շատ զսպված է եղել, այնուամենայնիվ, օրվա երկրորդ կեսին հրադադարը չի պահպանվել: Չգիտենք, թե ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի ձախողմանը, բայց կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել Պետքարտուղար Պոմպեոյի հետ, ասել եմ` քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, կարող եմ մոտավոր կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Ասել եմ, որ մեծ հավանականությամբ չի պահպանվի հրադադարն ու, մեծ հավանականությամբ, Ադրբեջանը կասի, որ Հայաստանն է մեղավորը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ հարցրել է ԱՄՆ Պետքարտուղարին, թե ինչպես են պարզելու, թե ո՞վ է խախտել հրադադարը և ի՞նչ հետևանքներ են լինելու այն խախտողի համար:
«Կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ է պատասխանել պարոն Պոմպեոն: Հույս ունեմ, որ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը կպատասխանի հարցին` արդյոք իրենք պարզեցին, թե ում գործողությունների արդյունքում է խախտվել հրադադարը, եթե պարզեցին` ի՞նչ հետևանքներ է ունենալու խախտած կողմի համար»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ դեռ հույս ունի, որ արդյունք կտան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ջանքերը:
«Պատկերացնո՞ւմ եք մի իրավիճակ, երբ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահների հրադադար հաստատելու ջանքերն անցնում են ապարդյուն: Երեք նախագահներն ամենայն անկեղծությամբ են ուզում, որ հրադադարը հաստատվի: Տերությունների ղեկավարներն իրենց անունն են դնում այդ հրադադարի ջանքերի տակ: Եթե ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ֆրանսիան չեն կարողանում հրադադար հաստատել այս հակամարտության գոտում, սա նշանակում է, որ մենք հենց հիմա ապրում ենք լրիվ ուրիշ աշխարհում ու պետք է հասկանանք, թե ինչ է իրենից ներկայացնում այս աշխարհը: Դեռ հույս ունենք, որ երեք նախագահների ջանքերը կոնկրետ արդյունքներ կտան, բայց, որ այս պահին ունենք այս իրավիճակը, փաստ է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2950 դիտում
20:08 19-03-2015
ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի մեկնաբանությունը՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ
Այս բաժնից
475 դիտում
18:38 19-04-2024
ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը
298 դիտում
18:27 19-04-2024
Անահիտ Մանասյանն ընդունել է Իրանի դեսպանի գլխավորած պատվիրակությանը