211652_close_icon
views-count3536 դիտում article-date 18:25 26-10-2020

«Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու անմնացորդ աջակցության». Արսեն Ղազարյան

Ի սատարումն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին՝ «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերությունը (համահիմնադիրներ Արսեն Ղազարյան և Գագիկ Աղաջանյան) հոկտեմբերի 26-ին ևս 20 միլիոն դրամ փոխանցեց՝ դրամահավաքին իր հանգանակած գումարը հասցնելով 65 միլիոն դրամի։ Ընկերությունը շարունակում է նաև իր մասնագիտական ու տեխնիկական կարողությունները տրամադրել դեպի Հայաստան ու Արցախ առաքվող մարդասիրական և տարբեր նշանակության բեռների փոխադրմանը։ «Առաջնագիծը չի կարող ամուր ու հաղթական լինել՝ առանց թիկունքի անխափան աշխատանքի ու ճակատին անմնացորդ աջակցության»,-նշեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։ Նրա համոզմամբ՝ առաջնագծում արձանագրվող հաջողությունները մեծապես պայմանավորված են նաև երկրի տնտեսության անխափան գործունեությամբ։ Դեռևս սեպտեմբերի 28-ին ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը կոչով դիմել էր հայ գործարարներին՝ իրենց ներդրումը բերելու ՀՀՀ-ի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին։ Հոկտեմբերի 26-ի դրությամբ միության անդամների կողմից հիմնադրամի համապատասխան հաշվին փոխանցվել է 1 մլդ 347 650 000 դրամ, 251 000 դոլար և 35 000 եվրո։ Հանգանակությունները շարունակվում են։

Նմանատիպ նյութեր