211652_close_icon
views-count13969 դիտում article-date 15:07 26-10-2020

Արարատի քաղաքապետը հայտնվել է իրավապահների տեսադաշտում. ինչ են բացահայտել. Armlur.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի քաղաքապետ Հայկ Հայկյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: Ինչ է կատարվում եւ ինչ բացահայտումներ է արել նախաքնական մարմինը վերջինիս գործողությունների մասով: [url=https://armlur.am/1055935/?fbclid=IwAR0tuTrryLhJDlAEMwGspKc8X7FJJ3wwxQIOXNGFKBB1yMwSi8ITI5fDJ6o]ArmLur.am[/url]-ին հասած լուրերի համաձայն, Հայկ Հայկյանը, լինելով Արարատ համայնքի համայնքապետ, լինելով տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, ունենալով կազմակերպչական-տնօրինչական լիազորություններ, ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու հետևանքով իր պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել Արարատ քաղաքի հասարակության օրինական շահերին: Այսպիսով, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա Արարատ քաղաքի ավագանուն «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի թափուր մնացած տնօրենի պաշտոնում ներկայացրել է Արաքս Դավթյանի թեկնածությունը՝ տեղյակ չլինելով, որ 1996թ-ին ավարտած լինելով «Փանոս Թերլեմեզյանի» անվան գեղարվեստի ուսումնարանը, վերջինս չէր կարող նշանակվել «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Արարատ քաղաքի ավագանու անդամները 2016թ-ի դեկտեմբերի 9-ի թիվ 9 նիստի 48 որոշմամբ հավանության են արժանացրել Արաքս Դավթյանի թեկնածությունը, որից հետո պաշտոնատար անձ հանդիսացող Հ.Հայկյանը, խախտելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդ. 1-ին մասի պահանջները, 2016թ-ի դեկտեմբերի 12-ին թիվ 144 կարգադրությամբ Արաքս Դավթյանին նշանակել է «Արարատ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր. օր.. 315-րդ հոդ. 1-ին մասով հարուցվել է քր.գործ: Նախաքնությունը շարունակվում է: Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքի տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր