211652_close_icon
views-count21160 դիտում article-date 22:33 25-10-2020

Դոնալդ Թրամպ. ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Միացյալ Նահանգները կկարողանա հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Նման հայտարարությամբ կիրակի հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով իր աջակիցների առաջ Նյու Հեմփշիրում, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/25/trump/3427438]Tert.am[/url]-ը: Վերջինիս ելույթը հեռարձակվել է ամերիկյան լրատվական հեռուստաալիքներով: Թրամփը նշել է, որ Վաշինգտոնն աշխատում է Բաքվի և Երևանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: «Մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դա իմ կարծիքով հեշտությամբ տեղի կունենա: Պետք է որ հեշտ լինի, երբ գիտես, թե ինչ ես անում»,- ասել է ամերիկացի առաջնորդը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր