211652_close_icon
views-count5438 դիտում article-date 18:15 25-10-2020

Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում. Tert.am

Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել երկրի հյուսիսարևմտյան շրջանում, որը սահմանակից է Հայաստանին և Ադրբեջանին: Այս մասին հայտնում է «Թանսիմ» գործակալությունը: Զորավարժանքներին մասնակցել են Իրանի բանակի ցամաքային ուժերը, գործարկվել են հրետանային և ինժեներական մասերը, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: Նշվում է, որ զորավարժությունների առաջադրանքն էր սահմանամերձ շրջաններում զինված ուժերի մարտական պատրաստանության ստուգումը: Հոկտեմբերի 19-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թեհրանը համապատասխան արձագանք կտա իր տարածքի ուղղությամբ հասցված հարվածներին, տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/25/iran/3427240]Tert.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր