211652_close_icon
views-count3478 դիտում article-date 14:08 25-10-2020

«Թշնամու ճղճիմ գնդակն ի զորու չէ սպանել մեզ․․․ Լռիր աշխարհ ու տես` ինչ կարող է անել Հայի ոգին»․ Դիանա Գրիգորյան

[url=https://style.news.am/arm/news/74649/tshnamu-tchxtchim-gndakn-i-zoru-che-spanel-mez%E2%80%A4%E2%80%A4%E2%80%A4-lrir-ashkharh-u-tes-inch-karox-e-anel-hayi-ogin%E2%80%A4-diana-grigoryan.html]News.am[/url]-ը գրում է. Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանն իր Instagram-ի իր էջում նոր գրառում է կատարել,որում ասվում է․ «Ամեն րոպե մեռնում ու կրկին վերակենդանանում, սա է դարձել մեր առօրյան, բայց ամեն նոր կյանքից հետո, նոր ուժ է մեզ պատում, ամեն նոր կրակոցից հետո, արյունն է քչանում, սառչել ենք արդեն ու հայացքով կրակում ենք դեպ Հաղթանակ։ Բավ է, կռվել է պետք, հաստատել է պետք մեր կամքը, թշնամու ճղճիմ գնդակն ի զորու չէ սպանել մեզ, գուցե մեր մարմինը, բայց` ոչ հոգին։ Լռիր կույր աշխարհ, ականատեսներն այնքան շատ են, որ քո կույր հոգում ամեն րոպե դաջում են ճշմարտությունը։ Լռիր աշխարհ ու տես` ինչ կարող է անել Հայի ոգին», ապա հավելել՝ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ հեշթեգը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր