211652_close_icon
views-count17949 դիտում article-date 13:22 25-10-2020

Նա երբեք չէր նահանջում, իր երազանքներն իմ ու եղբորս ուսման ու լավ ապագայի հետ էին կապված. ջավախքցի փոխգնդապետի աղջիկը՝ զոհված հայրիկի մասին

[url=https://www.tert.am/am/news/2020/10/25/Ashot-Chobanyan/3427124?fbclid=IwAR15gk2U2f4MrWy3JCHKNcioMfydaXNKUkutYJSCN5g7LGbPuOWgCUFaOQE]Tert.am-[/url]ը գրում է. Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած ջավախքցի 19 զինծառայողներից մեկը Ջավախքի՝ Նինոծմինդայի շրջանի Օրոջալար գյուղում ծնված Աշոտ Ալիկի Չոբանյանն է՝ 1978 թվականին ծնված: Աշոտ Չոբանյանը փոքր տարիքից իր ընտանիքով տեղափոխվել է Հայաստանի Եղվարդ քաղաք, որտեղ էլ բնակություն է հաստատել: Բարձրագույն կրթությունը ռազմական ակադեմիայում ստանալուց հետո ծառայության է անցել հայոց բանակում և շուրջ 22 տարի անձնվիրաբար ծառայել, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում։ Մի քանի տարի առաջ փոխգնդապետ հրամանատարը բարձր կոչումով անցել էր զինվորական թոշակի և փորձում էր իր հանգիստը վայելել իր ընտանիքի ու երկու անչափահաս զավակների հետ, սակայն սեպտեմբերի 27-ին հայկական սահմանի վրա թուրք-ադրբեջանական հարձակումը անտարբեր չի թողել Աշոտին, և նա շտապել է առաջնագիծ: Սակայն հոկտեմբերի 15-ին, իր ջոկատի հետ 14 ժամ շարունակ քաջաբար կռիվ տալով թշնամու դեմ, զոհվել է: Հերոսի աղջիկը՝ Հայկուհի Չոբանյանը, հիշելով հայրիկին, հպարտորեն նշում է. «Նա երբեք չէր նահանջում, ամեն ինչում միշտ լավն էր տեսնում, մեզ էլ այդպես էր դաստիարակել, նաև ասում էր, որ զգացմունքներին պիտի տեղի չտանք ու շարժվենք բանականությամբ։ Իր երազանքներն իմ ու եղբորս հետ էին կապված՝ մեր ուսման ու լավ ապագայի»։

Նմանատիպ նյութեր