211652_close_icon
views-count71035 դիտում article-date 12:14 25-10-2020

Ալիևը նշել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման պայմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի ռեժիմի շուրջ: Այս մասին հայտնում է [url=https://ria.ru/20201025/karabakh-1581421353.html?fbclid=IwAR3w1NB6F-4o3rXBBZoxSya3ideET31pTYmjwRFhOBN90z2I39uymwkdDt4]РИА Новости[/url] գործակալությունը։ «Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում չունի»,- հայտարարել է Ալիևը։

Նմանատիպ նյութեր