2341 դիտում
12:32 25-10-2020
ԱՄՆ-ն պատժամիջոցների կիրառմամբ պետք է ճնշի Ադրբեջանին պահպանել հրադադարը. Փալոն
ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը: [url=https://armenpress.am/arm/news/1032678.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը:
«Ես զրույց ունեցա Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, որը մանրամասն գնահատական տվեց Արցախի հակամարտությանը: ԱՄՆ-ը պետք է այնպիսի վճռական քայլեր ձեռնարկի, ինչպիսին պատժամիջոցների կիրառումն է՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի վրա, որպեսզի այն պահպանի հրադադարի ռեժիմը և դադարեցնի օտարերկրյա ահաբեկիչների օգտագործումը»,-նշել է կոնգրեսականը:
Նմանատիպ նյութեր
2428 դիտում
16:34 13-05-2021
ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման համար. Փալոն
1802 դիտում
10:02 16-08-2021
ԱՄՆ-ը պետք է օգտագործի բոլոր հասանելի գործիքները Ալիևի ագրեսիան դադարեցնելու համար. Ֆրենկ Փալոն