211652_close_icon
views-count7601 դիտում article-date 23:18 24-10-2020

«Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը Ադրբեջանի տարածք. այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր». Վլադիմիր Սոլովյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Tert.am

Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովն իր յութուբյան Соловьёв LIVE ալիքի ուղիղ եթերում անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկնաբանություններին, այնուհետև հասկացրել ադրբեջանցի հետևորդներին, որ Ղարաբաղը պատմականորեն պատկանում է հայ ժողովրդին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/solovyov/3426940?fbclid=IwAR12E-hkMZCxh-UXXKp81Gzi1FGs8zLlIBMQPrLgPHBoQ6lQGKo2Vth68m0]Tert.am[/url]-ը: «Այդ ո՞ր օրվանից է Ղարաբաղը եղել Ադրբեջանի տարածք: Ղարաբաղի խանությունը ժամանակին մտել է Ռուսական կայրսրության կազմի մեջ, այլ ոչ թե Ադրբեջանի: Խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, ոչ թե շրջանների: Այնտեղ միշտ եղել են հայեր, հայեր և դարձյալ հայեր: Կարող եք ձեր հեքիաթները, օրինակ, ալբանացիների մասին, պատմել ում ուզում եք: Միևնույնն է, ոչինչ չեք փոխի: Այնտեղ հայկական խաչերն են, հայկական շիրիմներ, հայկական եկեղեցի: Դա պատմությունն է»,-շեշտել է Սոլովյովը՝ հարցադրում անելով՝ մի՞թե ինքնավար մարզերը ինքնորոշման իրավունք չունեն: Եթերի ավարտին Սոլովյովը միացել է ներկա պահին Գորիսում գտնվող ռուս լրագրող Իգոր Ժդանովին, որը ներկայացրել է, թե ինչպես են ադրբեջանցիները նախօրեին ռմբակոծել Ստեփանակերտը, որտեղ այդ պահին գտնվել էր ինքը: Լրագրողը շեշտել է, որ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է դիվանագետների կողմից սահմանվող հրադադարը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր