211652_close_icon
views-count143054 դիտում article-date 23:08 24-10-2020

Արտառոց դեպք Երևանում. մի խումբ անչափահասների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կա վիրավոր. ոստիկանությունը հայտնաբերել է միջադեպի 12 մասնակցի

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ հոկտեմբերի 22-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:30-ի սահմաններում, «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «վերջին շրթունքի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 17-ամյա Գևորգ Բ.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանները պարզել են, որ վիճաբանությունը տեղի է ունեցել Իսահակյան փողոցի հարակից ֆուտբոլի դաշտում: Ոստիկանների կողմից պարզվել են մասնակիցների ինքնությունները և բաժին են հրավիրվել 16-ամյա Անգելինա Ա.-ն, 17-ամյա Հեյա Գ.-ն, 16-ամյա Նարե Գ.-ն, 18-ամյա Հակոբ Ք.-ն, 18-ամյա Ռաֆայել Ա.-ն, 18-ամյա Աշոտ Ե.-ն, 17-ամյա Սիմոն Վ.-ն, 20-ամյա Արման Ղ.-ն, 17-ամյա Նարեկ Գ.-ն, 17-ամյա Արման Գ.-ն, 18-ամյա Պետրոս Դ.-ն և 18-ամյա Արմեն Խ.-ն: Վերջիններս որոշ ժամանակ անց բաց են թողնվել: Ըստ բժշկի տեղեկանքի, վիրավոր Գևորգ Բ.-ն կատարվածի մասին ի վիճակի չէ բացատրություն տալու: Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր