211652_close_icon
views-count5314 դիտում article-date 22:51 24-10-2020

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Բաքվում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել այն մասին, որ հավաստի հաղորդումներ է ստացել Բաքվում ԱՄՆ և օտարերկրյա քաղաքացիների դեմ հնարավոր ահաբեկչությունների և առևանգումների մասին, այդ թվում՝ այնպիսի հյուրանոցների դեմ, ինչպիսին է J.W. Marriott Absheron-ը, ինչպես նաև Բաքվի հնարավոր այլ վայրեր: Դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տվել ցուցաբերել մեծ զգուշություն այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիներ կամ օտարերկրացիներ, հայտնում է Razm.info-ն: Բաքվում ԱՄՆ դեսպանատան հայտարարության հղումը՝ [url=https://az.usembassy.gov/security-alert-for-u-s-citizens/?fbclid=IwAR1zR0Syx8YcpKvIr5xbiBYKNubbol3Ttx9bqNtYSG0wj5e5FWU5uimJ1Dw]այստեղ.[/url]

Նմանատիպ նյութեր