211652_close_icon
views-count17444 դիտում article-date 19:06 24-10-2020

Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ. Armeniasputnik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վիրավորել է ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին։ Ինչպես հաղորդում է [url=https://armeniasputnik.am/world/20201024/25049104/erdoxany--makronin-khorhurd-e-tvel-hogebuyji-mot-gnal.html?fbclid=IwAR1j0qhFpKnhZceULC5fniXPHfxbfGOwQaXRV7A4FmxcekQsIiiSxPAWKDg]Armeniasputnik.am[/url]-ը, Էրդողանը Մակրոնին խորհուրդ է տվել հոգեբույժի մոտ գնալ։ «Մակրոնն ի՞նչ խնդիր ունի իսլամի ու մահմեդականների հետ։ Եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մուսուլմաններին, ուրեմն նա գիտակցության վերահսկողության կորուստ ունի։ Նա հոգեբույժի մոտ գնալու կարիք ունի», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Կայսերի քաղաքում։ Ավելի վաղ Մակրոնը ելույթ էր ունեցել Ֆրանսիայում անջատողականության դեմ պայքարի թեմայով՝ հայտնելով, որ համապատասխան օրինագիծը, որն ուղղված է հանրապետական արժեքների ամրապնդմանը, կներկայացվի դեկտեմբերի 9-ին: Ֆրանսիայի իշխանությունը իսլամական անջատողականության դեմ պայքարի շրջանակում ուզում է հատուկ ուշադրություն դարձնել երեխաների ուսուցմանը: Մակրոնը խոսել էր նաև Ֆրանսիայի մահմեդականների խորհրդի հետ համատեղ կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին` նշելով, որ դա թույլ կտա երկրում «լուսավորյալ իսլամ» կառուցել: Նրա խոսքով՝ Ֆրանսիայում պետք է իսլամն ազատել օտարերկրյա ազդեցությունից և ուժեղացնել մզկիթների ֆինանսավորման վերահսկողությունը:

Նմանատիպ նյութեր