211652_close_icon
views-count2056 դիտում article-date 16:41 24-10-2020

Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաները քաջ գիտակցում են և հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և դրա զոհողության գինը. Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է. «Սիրելի ՛ հայրենակիցներ Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ: Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր