Թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաները քաջ գիտակցում են և հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և դրա զոհողության գինը. Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրել է.
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Այսօր մեր երկրի անվտանգության համակարգի պատասխանատուների մասնակցությամբ հերթական հանդիպումն եմ ունեցել աշխարհազորի մարտիկների հետ: Հայրենիքի պաշտպանների հետ զրույցը ծավալվել է ստեղծված իրավիճակի զարգացումների ու դրանց հակազդելու մեր անելիքների շուրջ:
Անցած մոտ մեկ ամսվա ընթացքում թշնամու մարտավարությունը գերազանց սերտած մեր տղաների արհեստավարժությունն ու գիտելիքները միայն ոգևորություն և վստահություն են ներշնչել: Նրանք քաջ գիտակցում են և՛ հայրենիքի պաշտպանության կարևորությունը, և ՛ դրա զոհողության գինը»։