211652_close_icon
views-count35708 դիտում article-date 14:57 24-10-2020

Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի, պետք է համբերենք ու սպասենք նոր հաջողությունների․ Արկադի Տեր-Թադևոսյան. Tert.am

Մեր բանակին վերջին օրերին հաջողվում է կասեցնել թշնամու առաջախաղացումը, ունենք ակնհայտ հաջողություն, այլևս օդային գերակայություն չունեն։ Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/Arkadi-Ter-Tadevosyan/3426660?fbclid=IwAR2w4zvh5k1Mp-cY6I0V7eFzSOCXGNv4PjGXboJnmX8t3OrWWvOtXzbi_Kk]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ «Դժվար պահերը, իմ կարծիքով, անցել են, հիմա մենք պետք է սպասենք նոր հաջողությունների։ Գիտեք, շատ թեժ մարտեր էին, ադրբեջանցիները ծրագրում էին մի քանի օրվա մեջ վերցնել Լաչինը, բայց դիմակայեցինք։ Հարվային հատվածից առհասարակ վաղը, մյուսը օրը հետ կշպրտվեն։ Կռիվ է, կարող ենք ունենալ նաև մարտավարական նահանջներ, որոնց կհաջորդեն հաջողությունները։ Երկարատև կռիվ է, ամեն ինչի էլ պատրաստ պիտի լինենք, պետք է համաբերել»,-ասաց նա։ Գեներալը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան ու ահաբեկիչներն են ներգրավված, բայց մենք, արդեն մոտ մեկ ամիս է՝ դիմակայում ենք։ «Հայաստանը խանգարում է Թուրքիային՝ իրականացնելու պանթուրքիզմի իր գաղափարը։ Թուրքիան կրկին ցեղասպանության է ձգտում»,-ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/10/24/Arkadi-Ter-Tadevosyan/3426660?fbclid=IwAR2w4zvh5k1Mp-cY6I0V7eFzSOCXGNv4PjGXboJnmX8t3OrWWvOtXzbi_Kk]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր