211652_close_icon
views-count2819 դիտում article-date 13:58 24-10-2020

Հարսանիք պատերազմի ժամանակ. Շուշիի ս. Ղազանչեցոց եկեղեցում տեղի է ունեցել պսակադրության արարողություն

ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ով այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել Արցախի Շուշի քաղաքից, որտեղ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում հարսանիք է է տեղի ունեցել։ «Հարսանիք Շուշիում. Ես չգիտեմ երբեւէ բառեր կգտնեմ պատմելու այն ինչ զգում եմ հիմա»,-գրել է նա: Հիշեցնենք, որ թուրք-ադրբեջանական ագրեսիայի ընթացքում վերջին օրերին եկեղեցին մի քանի անգամ հրթիռակոծվել է: Կայացած պսակադրության մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը և նույնպես լուսանկար հրապարակել՝ կից գրառելով. «Սա էլ մեր պատասխանն է #Շնորհավոր 24.10.2020թ. Շուշի, Սուրբ Ղազանչեցոց»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր