2288 դիտում
13:17 24-10-2020
Խոսք չի կարող գնալ Ադրբեջանի կազմում ապրելու մասին, դա պարզապես բացառվում է. Արտակ Բեգլարյան
Ադրբեջանական իշխանությունները և քարոզչամեքենան վերջին օրերին սկսել են ակտիվորեն քարոզչական թեզեր պտտել հայերի հանդեպ դրական վերաբերմունքի մասով, համատեղ ապրելու հնարավորությունների մասով, Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հնարավորության մասով և այլն, որոնք ուղղակի քմծիծաղ են առաջացնում, քանի որ նախ՝ Արցախի ապագան որոշում է բացառապես Արցախի բնակչությունը՝ ողջ հայ ժողովրդի աջակցությամբ, քանի որ մենք ենք Արցախի Հանրապետության տերը, մենք ենք մեր ճակատագրի որոշողը, մենք ենք մեր հայրենիքի ճակատագրի որոշողը։
Այս մասին մամուլի ասուլիսում նշեց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
Հավելեց. «Հետևաբար որևէ խոսք չի կարող գնալ Ադրբեջանի կազմում ապրելու մասին, դա պարզապես բացառվում է, առաջին հերթին քանի որ մենք ունենք բացառիկ իրավունքներ մեր հայրենիքում ապրելու, և երկրորդ հերթին՝ քանի որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանական իշխանություններն այնպիսի քաղաքականություն են վարել, որ խորացրել են իրենց հասարակության մեջ հայերի հանդեպ ատելության մակարդակը և ուղղակի անհնար են դարձրել երկու ժողովուրդների գոյակցությունը որևէ տեսանելի ապագայում՝ նույնիսկ ուղղակի փոխշփումները, սա կապ չունի կարգավիճակի հետ։
Դրա վառ ապացույցն այս պատերազմում դրսևորված ատելության մեծ ալիքն է հայության հանդեպ նաև սոցիալական մեդիայում, երբ նրանք հրապարակում են որևէ տեսանյութ կամ լուսանկար մեր ռազմագերիների կամ դիակների նկատմամբ անմարդկային վերաբերմունքով, տեսնում ենք, թե ինչպիսի «խրախճանք» է տիրում ադրբեջանական հասարակության մեջ»։
Նմանատիպ նյութեր
1380 դիտում
14:01 01-07-2021
Արցախը չի ընդունելու Ադրբեջանի կազմում լինելու որևէ տարբերակ. Արտակ Բեգլարյան
Այս բաժնից
400 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան
457 դիտում
21:19 19-04-2024
Նիկոլ Փաշինյանը Զառի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը