211652_close_icon
views-count2084 դիտում article-date 17:17 24-10-2020

Ծաղկի գները 2-2․5 անգամ նվազել են

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության հետ համատեղ շարունակում է շրջայցեր իրականացրել Երևան քաղաքում գործող ծաղկի մեծածախ և մանրածախ առևտրի կետերում։ Շրջայցերի ընթացքում Երևան քաղաքում գործող երկու մեծածախ շուկաներում (Հրազդան մարզադաշտի տարածք և Չարբախի ծաղկի շուկա) արձանագրվել է ծաղիկների գների շեշտակի նվազում։ «Այսպես ծաղկի շուկայում գները 2-2․5 անգամ նվազել են (օրինակ՝ մեխակի գինը կազմել է 20-50 դրամ՝ նախկին 100 դրամի փոխարեն): ՀՀ ՏՄՊՊՀ-ի առաջարկով ծաղկի մեծածախ և մանրածախ կետերում փակցվել են նաև գնապիտակներ։ Տեղեկացնում եմ նաև, որ իրականացվում է ամենօրյա խիստ վերահսկողություն ինչպես մեծածախ շուկաներում, այնպես էլ մանրածախ առևտրի կետերում»,-«[url=https://armenpress.am/arm/news/1032620.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրեց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահի օգնական Անի Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր